«Սիգարոնի» սեփականատիրոջ նկատմամբ «ռեյդ-զինաթափում» օպերացիան իրականացվել է առանձնատան բակում՝ ընտանիքի, այդ թվում՝ մանկահասակ երեխայի ներկայությամբ

ՍՊՍ «Սիգարոն» ընկերության լրատվական ծառայությունը պարզաբանում է տարածել, ընկերության սեփականատիրոջ նկատմամաբ իրականացրած «ռեյդ-զինաթափում» օպերացիայի մասին։

«Երեկ ուշ երեկոյան բազմաթիվ ԶԼՄ-ներով տեղեկություն է տարածվել, ըստ որի «ոստիկանները բերման են ենթարկել «Սիգարոնի» սեփականատերերից մեկից ուղեկցող թիկնազորի երկու անդամներին»։ Լուրը կարիք ունի որոշ ճշգրտում-պարզաբանումների․ նած՝ «Սիգարոնն» ունի մեկ սեփականատեր, դա ընկերության հիմնադիր Ս․Պողոսյանն է, երկրորդ՝ նրան երբևէ թիկնազոր չի ուղեկցում, քանի որ «Սիգարոնի» սեփականատիրոջը ուղեկցող թիկնազոր պարզապես գոյություն չունի, և երրորդ՝ իրավապահ մարմիններն իրենց «ռեյդ-զինաթափում» օպերացիան իրականացրել են Ս․Պողոսյանի Բագրևանդ փողոցում գտնվող առանձնատան բակում, ընտանիքի անդամների, այդ թվում մանկահասակ երեխայի ներկայությամբ, ինչը՝ մեղմ ասած ամենահարմար վայրը չէ նման գործողությունների համար։

Բերման ենթարկված անձինք, շատ կարճ ժամանակ անց ազատ են արձակվել, որը նրանց օրենքի և օրիանկանության հետ որևէ խնդիր չունենալու ցայտուն վկայությունն է։

Ըմբռնումով մոտենակով երկրի բարձրագույն քաղաքական իշխանության կողմից օրինականության ամրապնդման ուղղված քայլերին, այդուհանդերձ հորդորում ենք հայրենի իրավապահ մարմիններին նմանօրինակ գործողություններ իրականացնելիս տեղի և ժամերի ընտրության և արտահանող խոշորագույն ընկերություններից մեկի սեփականատիրոջ և ինչու ոչ նաև Հայաստան պետության գործարար համբավը»,-ասվում է պարզաբանման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել