Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի 50 տոկոսները բանկում պահած են․ ԱԱԾ տնօրեն

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի 50 տոկոսները բանկում պահած են, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Որ ասում էին, բա ո՞ւր են Սաշիկի 50 տոկոսները․․․ Սաշիկի 50 տոկոսները բանկում պահած են: Հավատացեք առաջիկայում ամբողջը կհրապարակվի: Միլիոնավոր, միլիարդավոր դոլարներ են գողացված այս երկրից»,-ասաց ԱԱԾ տնօրենը։

Իրավաբան․net-ի ճշտող հարցին, թե արդյո՞ք արտերկրում ևս կուտակված են այդ գումարները, Արթուր Վանեցյանը պատասխանեց․ «Այո, մի մասը դրսի բանկերում, մի մասը՝ ներսի»։

Արթուր Վանեցյանը նշեց, որ իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսակցությունը գատնալսած հրապարակած ձայնագրությամբ, թող որևէ մեկը չիմանա, թե սենսացիա է արել և իրենք իրենց բացահայտումներն անելու են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել