Սերենա Ուիլյամսին տուգանել են 17 հազար դոլարով. նա գլխավոր մրցավարին «գող» և «ստախոս» է անվանել

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին տուգանել են 17 հազար դոլարով՝ US Open Tennis-ի գլխավոր մրցավարի հետ վիճելու համար, հայտնում է Sky News- ը:

Ուիլյամսը գլխավոր մրցավարին «գող» և «ստախոս» է անվանել, երբ նա խաղի ընթացքում երեք նախազգուշացում է տվել նրան:

Մրցաշարի եզրափակիչի համար մարզիկի եկամուտը կազմել է 1,85 միլիոն դոլար:

Մրցավարը հայտնել է, որ թենիսիստուհու մարզիչը հուշումներ է արել նրան, սակայն Սերենա Ուիլյամսը նշել է, որ իր մարզիչը միայն աջակցել է իրեն և ոչինչ չի հուշել: Պարտությունից հետո թենիսիստը կոտրել է ռակետը, որի համար դատավորը զրկել է նրան միավորներից, որից հետո Ուիլյամսը գլխավոր մրցավարին «գող» և «ստախոս» է անվանել: Դրանից հետո մրցավարը նրան 3-րդ նախազգուշացումն է արել, որից հետո Ուիլյամսը պարտություն է կրել գեյմում:

Մարզիկը նշում է, որ մրցավարը անարդար է վարվել: Նա նաև մեղադրել է մրցավարին սեքսիզմի համար: Ուիլյամսը նշում է, որ շատ տղամարդ թենիսիստներ «ավելի սարսափելի բաներ» են ասում մրցավարներին, իսկ նրան տուգանել են, քանի որ նա կին է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել