Սանկտ Պետերբուրգում ոստիկանությունը ծխի ռումբեր է օգտագործել. կենսաթոշակային համակարգի բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել է 839 քաղաքացի

Ռուսաստանի 33 քաղաքներում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել է 839 քաղաքացի: Այս մասին հաղորդում է  «Дождь» հեռուստաալիքը:

Սանկտ Պետերբուրգում ձերբակալվածների թիվը հասնում է 324-ի: Երկրորդ տեղում է Եկատերինբուրգը` 129 մարդ:

Կրասնոդարում (60 մարդ), Պերմում (32 մարդ) և Մոսկվայում (36 հոգի) կան բազմաթիվ ձերբակալվածներ:

Առավել լարված է եղել իրավիճակը Սանկտ Պետերբուրգում: Ոստիկանությունը այնտեղ ծխի ռումբեր է օգտագործել:

Բողոքի ցույցերը կազմակերպվել էին ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների կողմից:

Շատ քաղաքներում, որտեղ ակտիվիստները դիմել են իրավապահ մարմիններին հավաքի կազմակերպման համար, մերժում են ստացել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել