Մամիկոնյանց և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկի հին լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել.

«Տեղեկացնում ենք, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիության բարելավման նպատակով 2018թ. սեպտեմբերի 7-ից Երևան քաղաքի Մամիկոնյանց և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկի հին լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով և միաժամանակ՝ անբավարար տեսողությամբ հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով հետիոտնային լուսացույցների հետ միասին կգործարկվեն նաև ձայնաազդանշանային սարքեր, որոնց ձայնային ազդանշանները կմիանան և կանջատվեն հետիոտնային լուսացույցների կանաչ ազդանշանների հետ միաժամանակ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել