ՄԻԵԴ քարտուղարությունը ծանուցեց, որ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը/որոշումը հրապարակվելու է այս ամսվա 20-ին. Վահե Գրիգորյան

Մարտի 1-ի գործով փաստաբան Վահե Գրիգորյանը գրում է.

«Եւ այդ իրավական գործընթացը սկսելու է 2018թ.-ի սեպտեմբերի 20-ից …

Երեկ, ուշ երեկոյան ՄԻԵԴ քարտուղարությունը ծանուցեց, որ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը/որոշումը հրապարակվելու է այս ամսվա 20-ին:

Նույն ժամանակ նաեւ Մուշեղ Շուշանյանն է ծանուցվել Գասպարին ընդդեմ Հայասատնի գործով վճռի/որոշման նույն օրը հրապարակման մասին:

Սրանք մարտիմեկյան առաջին գործերն են, որ ՄԻԵԴ-ն ավարտել է եւ ավարտական դատական ակտ է հրապարակելու: Երեկ գիշեր ու այսօր առավոտյան նոթեր արեցի այս գործերի մասին: Մտածեցի կմանրամասնեմ եւ կհրապարակեմ այսօր: Շատ երկար ստացվեց: Չեմ հրապարակի, կարճ կասեմ.

Դատարանի վճիռ/որոշում երբեք չեմ փորձել կանխատեսել: Հիմա էլ չեմ կարող: Բայց հավատում եմ, որ այն լինելու է հենց այն ինչին միշտ էլ հավատացել ենք, գնացել ենք հաղթահարելով մեր կամքը մաշեցնող կասկածները (միգուցե չկարողնանանք եւ ավելի ամրապնդենք մարդկանց հուսահատությունը):

Այս եւ նման գործերը հատ առ հատ վերաբացվելու են, վերաքննվելու են, ապօրինի դատապարտվածների իրավունքները վերականգնվելու են, սպանությունները մանրամասն քննության են ենթարկվելու, խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի պատմությունները ջրի երես են հանվելու, քաղաքական նկատառումներով տարիների ընթացքում մարդկանց մասնագիտական կործանված կարիերաները վերականգնվելու են, …

Մարտի 1-ի գործով «Ճշմարտության համապարփակ զեկույցը» լինելու է …

Անցումնային արդարադատությունը լինելու է եւ այդ գործընթացի մեկնարկն արդեն տրված է: Դրա իրավական բաղադրիչը սկսվելու է 2018թ.-ի սեպտեմբերի 20-ից …»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել