Գորիսում ՔՀԿ-ներին ներկայացվեցին կանանց զբաղվածության ապահովման և աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնախնդիրը

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում այսօր՝ օգոստոսի 21-ին, Գորիսում տեղի ունեցավ քաղհասարակության կազմակերպությունների ինկուբատորների խմբի դասընթացը՝ «Սոցիալական ոլորտ. Կանանց զբաղվածության ապահովման և աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնախնդիրը Հայաստանում» թեմայով:

Դասընթացը վարում էին մենթորների խմբի համակարգող արդարադատության և հարակից ոլորտների մենթոր՝ Մարատ Ատովմյանը և «Գորիսի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի խորհրդի անդամ Իրինա Յոլյանը:

 Իրինա Յոլյանը ներկայացրեց «Գորիսի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացրած ծրագրերը, դրանցում կանանց ներգրավածության և զբաղվածության առանձնահատկությունները: Այնուհետև  Մարատ Ատովմյանը  ներկայացրեց կանանց զբաղվածության ապահովման և աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնախնդիրը Հայաստանում:

Հանդիպմանը մասնակցող ՔՀԿ-ների ներկայացուցիչները դասընթացավարներին ուղղեցին իրենց հուզող հարցերը քննարկվող թեմայի վերաբերյալ:

Միջոցառմանը մասնակցում էին 7 ՔՀԿ-ի ներկայացուցիչ:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել