Սկսել են իրենց ներկայացնել որպես քաղաքական հալածյալներ, հետապնդումների զոհ․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ելույթը Հանրապետության հրապարակում․

«Մենք պետք է լրջորեն մտածենք անցումային դատավարության նոր մարմիների ստեղծման շուրջ, խնդրում եմ՝  չշփոթեք արտակարգ դատարանների հետ։ Սրանք միջազգային քաղաքակիրթ հանրություններին հայտնի մարմիններ են, շատ երկրներ անցել են և միջազգային հանրությունը ողջունում է այդ պրակտիկան։ Ավելին ասեմ  ասյօր բազմաթիվ  միջազգային կազմակերպություններ և գործընկեր պետություններ պատրաստակամ են, հայտնում, որ կաջակցեն օտարերկրյա պետություններում և օվշորային գոտում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվները բացահայտելու,  սառեցնելու և Հայաստան վերդարձնելու հարցում։

Մենք պետք է ամեն ինչ անենք՝ այս գործիքից արդյունավետ օգտվելու համար։

Ինքներդ եք հասկանում, որ հիմա շատերը, որոնք հասկանում են որ իրենց ժամերը հաշվված են, որ իրենց տեղը բանտում է, որ իրենք պատասխան են տալու ժողովրդի առաջ, սկսել են իրենց ներկայացնել որպես քաղաքական հալածյալներ, հետապնդումների զոհ։ Որևէ մեկը չի հարցնում՝ բա ի՞նչ գործ ունեք ազատության մեջ, թե ձեզ թվումա՝ չգիտենք ձևերը՝ դատավորներին զանգելու, հաթաթա տալու։ Մենք հրաժարվել ենք այդ պրակտիկայից, հպարտ ենք այս կառավարության համար,  որ մենք հրաժարվել ենք այդ պրակտիկայից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել