Հետախուզվողը հայտնաբերվեց Իջեւանում

«Կանեփ-կակաչ-2018» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Իջեւանի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 18-ին, ժամը 19.20-ին, Իջևան քաղաքի Երեւանյան փողոցից ոստիկանության Իջեւանի բաժին բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Արտուր Բ.-ն, որը հուլիսի 27-ից Արցախի Հանրապետության ոստիկանության ՔՀՎ կողմից հետախուզվում էր Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 269 հոդվածի 2-րդ մասի (Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր հափշտակելը կամ շորթելը) մեղադրանքով:
Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել