Նորություններ

«Արարատ» խանութում վաճառվում է ադրբեջանական արտադրության կոնֆետ

Արարատի մարզի Արարատ քաղաքի «Արարատ» անվամբ խանութում վաճառվում է ադրբեջանական արտադրության «Best cherry» անվանմամբ կոնֆետ: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի N 220-Ա հրամանում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» 27 մայիսի, 2011թ. N 87-Ա հրամանով ժամանակավորապես արգելվել է թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական եւ բուսական հումքի ու մթերքի Հայաստանի Հանրապետության տարածք ներկրումը:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական տեսչության լրատվության բաժնից Իրավաբան.net-ի լրագրողին հայտնեցին, որ Հայաստան մտնող ցանկացած սննդամթերք սահմանին ստուգվում է եւ նոր ներմուծվում: Տեսչությունում տեղյակ չէին, որ խանութներում ադրբեջանական արտադրության կոնֆետ է վաճառվում: «Հիմա ձեր ասածը կգրանցեմ որպես ահազանգ եւ տեղյակ կպահենք տեսուչներին»,- փոխանցեցին Իրավաբան.net-ին: 

 

Այսօր Իրավաբան.net-ի լրագրողին խանութի սեփականատերը հայտնել է, թե ինքը մեկնել է Վրաստան ավտոմեքենա գնելու եւ իր հետ բերել է նաեւ 5 կիլոգրամ կոնֆետ, որը խանութում վաճառում է: Նրա խոսքով` սահմանում որեւէ խնդիր չի առաջացել: Ասվածը համատասխանում է իրականությանը, թե ոչ` կպարզի տեսչությունը:

 

 

Հանրային թղթակից` Տիգրան Մաթեւոսյան

 

Աղբյուրը` Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել