Քաղաքացուն ոչ հոժարակամ հոսպիտալացման համար օրենքով սահմանված հիմք հանդիսացող հանգամանքները

ՀՀ Քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն՝ դիմումում պետք է նշվեն քաղաքացուն ոչ հոժարակամ հոսպիտալացման համար օրենքով սահմանված հիմք հանդիսացող հանգամանքները:

Դիմումին կցվում է հոգեբուժական կազմակերպություն անձի հոսպիտալացման մասնագիտական հիմնավորվածության վերաբերյալ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությունը:

Դիմումը ներկայացվում է հոգեբուժական կազմակերպությունում հոսպիտալացվելուց հետո բժշկական օգնություն և սպասարկում ստանալու՝ անձի կողմից գրավոր համաձայնությունից հրաժարվելուց սկսված 72 ժամվա ընթացքում:

Վերը նշված պահանջները չկատարելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է դիմումը:

ՀՀ Քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 269-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ գործն առաջին ատյանի դատարանը վարույթ ընդունելու հարցը լուծում է մեկ օրվա ընթացքում և դիմումի քննության համար դատական նիստը նշանակում է դիմումը վարույթ ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում:

Առաջին ատյանի դատարանը, հարուցելով գործը, միաժամանակ գործի քննության և լուծման համար անհրաժեշտ ժամանակահատվածով երկարաձգում է հոգեբուժական կազմակերպությունում քաղաքացու գտնվելու ժամկետը:

Դիմումի քննությանը պարտադիր է այն հոգեբուժական կազմակերպության ներկայացուցչի, որի նախաձեռնությամբ գործ է հարուցվել, ինչպես նաև այն անձի և նրա ներկայացուցչի մասնակցությունը, որի նկատմամբ լուծվում է ոչ հոժարակամ հոսպիտալացման հարցը:

Եթե քաղաքացու ներկայացուցիչը դիմումի քննությանը չի մասնակցում առաջին ատյանի դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, կամ քաղաքացին ներկայացուցիչ չունի, ապա դիմումի քննությանը պարտադիր է այդ քաղաքացու բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի, իսկ բնակության վայրն անհայտ լինելու դեպքում` հոգեբուժական կազմակերպության գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի մասնակցությունը։

Սույն հոդվածով նախատեսված դիմումը քննելու համար դատարանն իրավունք ունի արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշում կայացնելու առանձին ակտի ձևով, որով սահմանվում են արտագնա դատական նիստ անցկացնելու վայրը, ժամանակը, արտագնա դատական նիստ անցկացնելու հիմք հանդիսացած հանգամանքները, արտագնա դատական նիստի հետազոտման առարկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել