Քննարկման է դրվել լիզինգային գործունեությունը զարգացնելու նպատակով մշակված մի շարք իրավական ակտերի նախագծերի փաթեթներ

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հանրային քննարկման է դրել ՀՀ-ում լիզինգային գործունեությունը զարգացնելու նպատակով մշակված մի շարք իրավական ակտերի նախագծերի փաթեթներ։

Հայաստանի Հանրապետության վարչապետին կից փոքր և միջին ձեռնարկատիրության խորհրդին աջակցող Վերակառուցման և զարգացման բանկի գործարարության աջակցման գրասենյակի կողմից իրականցվել են ուսումնասիրություններ լիզինգի՝ որպես ֆինանսական գործիք ՀՀ-ում կիրառության և տարածվածության վերաբերյալ։

Արդյունքում դուրս են բերվել մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են լիզինգի կիրառմանը և զարգացմանը Հայատանի Հանրապետությունում։

Նախագծերի փաթեթի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է լիզինգի բնագավառում առկա խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կաճեն լիզինգային գործարքների ծավալները, ինչը կնպաստի արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացմանը, սարքավորումների արդիականացմանը։

Նախագծին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել