Պահանաջում են դատավորի լիազորությունները դադարեցնել

Այսօր` օգոստոսի 14-ին, մի խումբ քաղաքացիներ «Պրիվետ Ռոբ» կարգախոսով բողոքի ակցիա էին իրականացնում «Էրեբունի պլազա» հյուրանոցի դիմաց, որտեղ պետք է տեղի ունենար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Ցուցարարները հրելով անցան հյուրանոցի անվտանգության աշխատակիցներին և մտան հյուրանոցի այն սրահը, որտեղ նախատեսվում էր անցկացնել ասուլիսը։

Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալելուց հետո, ցուցարարները քայլելով գնացին Հանրապետության hրապարակ, որտեղ անցկացրեցին ստորագրահավաք։ Ակցիայի մասնակիցները քաղաքացիներից հավաքած ստորագրությունների միջոցով պահանջում են դադարեցնել վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ այսօրվա բողոքի ակցիայի նպատակը Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալելն էր:

Հիշեցնենք, որ երեկ վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ բավրարել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մնոյան

Ակցիա՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ գտնվելու

Ակցիա՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ գտնվելու

Gepostet von Iravaban.net am Dienstag, 14. August 2018

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել