Այս պահի դրությամբ Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ է. պաշտպան

Ինչպես հայտնել ենք, քիչ առաջ վերաքննիչ դատարանը բավրարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Դատարանի շենքից դուրս գալուց հետո նրա պաշտպան Ռուբեն Սահակյանը հայտնեց, որ այս պահից ի վեր կսպասեն նախաքննական մարմնի գործողություններին, քանի որ հավանական է, որ վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ վճռաբեկ բողոք կներկայացվի:

Ի պատասխան հարցադրումներին դատարանի որոշման և կալանքից ազատման վերաբերյալ, թե արդյո՞ք դա նշանակում է, որ քաղաքական հետապնդում նրա հանդեպ այլևս չկա, ինչպես պնդում էին նախկինում, Ռուբեն Սահակյանը պատասխանեց, որ Ռոբերտ Քոչարյանը դեռևս մեղադրյալի կարգավիճակ ունի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել