Պաշտոնանկություններ և նշանակումներ ՊԵԿ-ում՝ Դավիթ Անանյանի հրամաններով

Այսօր՝ օգոստոսի 13-ին, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հրամաններ է ստորագրել, որոնց համաձայն՝

  • Վլադիմիր Թամրազյանը ազատվել է ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության պետի պաշոտնից,
  • Մելքոն Աղաջանյանն ազատվել է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնից և նշանակվել է Արևմտյան մաքսատուն-վարչության պետի պաշտոնում,
  • Արամ Հախինյանը ազատվել է ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել է պետի պաշտոնում:

Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին ՊԵԿ-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել