Օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվել ու բերման ենթարկվել ոստիկանություն

«Կանեփ Կակաչ 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ, Արարատի մարզային վարչությունների, Մասիսի բաժնի և Մասիսի անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 12-ին ժամը 21.30-ին Մոսկվա – Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանություն է բերման ենթարկվել Խոսրով Վ.-ն, որը 2002թ. ապրիլի 11-ից Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդ. 1-ին մասի մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել