Քաղաքացին իրավունք ունի ծանոթանալու իր առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության ընթացքին

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ իրականացվում է նրանց առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն: Զինվորական հաշվառման վերցնելու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ քաղաքացիների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում է առաջնահերթ և անվճար:

Քաղաքացին իրավունք ունի ծանոթանալու իր առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության ընթացքին, իրավունք ունի ստանալու դրանց արդյունքներով տրված եզրակացություններն ու այլ փաստաթղթերը, ներկայացնելու առաջարկություններ, բացատրություններ կամ առարկություններ, բողոքարկելու իր առողջական վիճակի վերաբերյալ տրված եզրակացությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել