Իսրայելի օդուժը հարձակվել է Գազայի հատվածում գրոհայինների մոտ 50 օբյեկտների վրա

Իսրայելի ավիացիան Գազայի հատվածում գրոհել է ավելի քան 140 ռազմավարական թիրախների վրա՝  ի պատասխան պաղեստինյան գրոհայինների հրթիռային հարձակումների: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ զինվորականների, հարձակման արդյունքում ոչնչացվել է երեք շտապ, թունելներ, մարզումների համար նախատեսված ճամբարներ, զինանոցներ ու արտադրական օբյեկտներ, որոնք օգտագործվում էին իշխող «Համաս» շարժման կողմից:

«Հրթիռները արձակվում են ի պատասխան Գազայի հատվածից արձակված հրթիռների՝ երեկոյան և գիշերը», – ասվում է զեկույցում:

Պաղեստինյան բժիշկները նշում են, ռմբակոծությունների արդյունքում զոհվել է երեք մարդ, այդ թվում` կին և երեխա:

Չորեքշաբթի երեկոյան զինվորականները Գազայի հատվածից արձակված մոտ 150 հրթիռներ են նկատել, որոնցից 25-ը կանգնեցվել են «Երկաթի գմբեթ» հակահրթիռային համակարգով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել