Ոչնչացվել է մոտ երկու տոննա կանեփի և յոթ կիլոգրամ կակաչի վայրի աճած զանգված

Ամեն տարի այս օրերին հանրապետության ողջ տարածքում անցկացվում է «Կանեփ-կակաչ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:

Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայւթյուննից։

Նպատակը հասկանալի է, ակտիվանում է առանց այն էլ մշտապես ակտիվ պայքարը թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ, նաև ոչնչացվում է կանեփի ու կակաչի մշակված ու վայրաճ բուսականությունը:

«Կանեփ-կակաչ-2018» միջոցառումը սկսվեց օգոստոսի 6-ին: Առաջին օրը հանրապետության ողջ տարածքում այրման միջոցով ոչնչացվել է մոտ երկու տոննա կանեփի և յոթ կիլոգրամ կակաչի վայրի աճած զանգված: Տնամերձ երկու հողամասում հայտնաբերվել և ոչնչացվել է կանեփի 18 թուփ: Իսկ օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է դեղականաչավուն զանգված:

Համալիր միջոցառման ընթացքում գրանցվում են նաև այլ արդյունքներ: Բացատրական աշխատանքի շնորհիվ կամովին հանձնվել է 287 փամփուշտ, երկու նռնակ, ինքնաձիգի երկու պահունակ, մեկ ինքնաշեն հրազեն և մեկ ակոսափող հրացան: Հայտնաբերվել է 11 հետախուզվող:

Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել