ԿԳՆ-ն 2018թ. առաջին կիսամյակում ստացել է թվով 132 դիմում-բողոք

2018թ. առաջին կիսամյակում ՀՀ կրթության տեսչական մարմնում ստացված դիմումներում, ահազանգերում բարձրացված խնդիրների ուսումնասիրության արդյունքների մասին կրթության և գիտության նախարարությունը ներկյաացրել է հաշվետվություն:

ՀՀ կրթության տեսչական մարմինը (այսուհետ՝ ԿՏՄ) 2018թ. առաջին կիսամյակում ստացել է թվով 132 դիմում-բողոքներ (ներառյալ թեժ գիծը): ՀՀ կրթության պետական տեսչության նախորդ տարիների նույն ժամանակահատվածում ստացված դիմում-բողոքների վիճակագրությունն այսպիսին է. 2017թ.՝80, 2016թ.՝18, 2015՝ 11, 2014թ.՝ 14 դիմումներ:

2018թ. թվով 132 դիմում-բողոքներից 2-ը վերահասցեագրվել է ԿՏՄ ՀՀ վարչապետից, 2-ը՝ ՀՀ կառավարությունից, 55-ը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարից, 52-ը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից (որից 39-ը ստացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Թեժ գիծ» հեռախոսակապով), 10-ը՝ ԿՏՄ խորհրդի անդամ Անահիտ Բախշյանից: Անմիջապես ԿՏՄ-ում ստացվել են թվով 8 դիմում բողոքներ (որոնցից 3-ը ԿՏՄ «Թեժ գիծ» հեռախոսակապով): Անդրադարձ է արվել նաև ԶԼՄ-ների թվով 3 հրապարակումներով բարձրացված հարցերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել