Մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքը, առոչինչ է

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի համաձայն՝ գործարքն անվավեր է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք): Ընդ որում, վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջ կարող են ներկայացնել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում նշված անձինք, իսկ առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջ կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ շինծու գործարքը, այսինքն՝ մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքը, առոչինչ է: Հիմք ընդունելով վերոգրյալը, կարելի է ասել,  որ շինծու գործարքն առկա է այն դեպքում միայն, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց: Հետևաբար, գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ՝ 1) գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ 2) այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել