Դավիթ Տոնոյանն իր խորհրդական Մուրազ Սարգսյանին պարգեւատրել է ՀՀ ԶՈՒ անվանական հուշամեդալով

Այսօր լրացել է ՀՀ պատպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի ծննդյան 75-ամյակը։ Հոբելյանի կապակցությամբ Մուրազ Սարգսյանին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Նախարարը Մուրազ Սարգսյանին պարգեւատրել է ՀՀ ԶՈՒ անվանական հուշամեդալով եւ հորդորել նույն նվիրումով ու եռանդով շարունակել պատվաբեր ծառայությունը, որն արդեն 55 տարվա պատմություն ունի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել