ԱԻՆ-ում նոր նշանակումներ են կատարվել և կոչումներ շնորհվել

Հուլիսի 31-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են նոր նշանակումներ և շնորհվել հերթական սպայական կոչումներ:

Այս մասին հայտնում են ԱԻՆ մամւոլի ծառայությունից:

Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ԱԻ նախարար Ռոստոմյանի հրամանով ԱԻՆ ՓԾ ծառայության կազմակերպման վարչության 2 սպա ստացել է փ/ծ կապիտանի կոչում: Նախարարի մեկ այլ հրամանի համաձայն՝ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ «911» ծառայության 3 հրահանգչի և ԵՓՎ Շենգավիթ բաժնի թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատի պետին շնորհվել է փ/ծ կապիտանի կոչում:

ԱԻ նախարարի հրամանով փրկարար ծառայության ավագ լեյտենանտի ուսադիրներ հանձնվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի ՄՓՎ բնակչության պաշտպանության բաժնի 1 հրահանգչի, ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի և Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատների 8 սպայի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել