«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել Դավիթ Տոնոյանը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշանակվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Այս մասին տեղեկանում ենք  1000plus.am հիմանդրամից:

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն ուրախ է հայտնել, որ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը սույն թվականի հուլիսի 19-ին որոշում է կայացրել հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:

Վստահ ենք, որ նախարար Տոնոյանի փորձառու առաջնորդության ներքո Հիմնադրամի խորհուրդն ու աշխատակազմը ոչ միայն ջանասիրաբար կշարունակեն իրականացնել Հիմնադրամի օրենքով սահմանված նպատակները, այլ նաև վերջինիս աշխատանքի արդյունքները ավելի հասանելի կդարձնեն հայ ժողովրդի համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի թիվ 691-Ա որոշմամբ պարոն Տոնոյանը նշանակվել էր Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել