Կայացել է ՏԻՄ-ՔՀԿ առաջին ֆորումը

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հուլիսի 20-ին, Ջերմուկում քաղհասարկության կազմակերպությունների Կապանի ինկուբատորի ներկայացուցիչները մասնակցել են Համայնքների միության կողմից կազմակերպված «ՀՀ-ում տեղական ինքնակառավարման (սահմանադրական, տարածքային և օրենսդրական) բարեփոխումների համատեքստում տեղական իշխանությունների և ՔՀԿ-ների համագործակցության, տեղական ինքնակառավարմանը ՔՀԿ-ների մասնակցության նոր հնարավորությունները» թեմայով ՏԻՄ-ՔՀԿ առաջին ֆորումին:

Համայնքների միության նախագահ՝ Էմին Երիցյանը ներկայացրել է Հայաստանում տեղական ինքնակառավարման (սահմանադրական, տարածքային և օրենսդրական) բարեփոխումները, ինչպես նաև տեղական իշխանությունների և ՔՀԿ-ների համագործակցության, տեղական ինքնակառավարմանը ՔՀԿ-ների մասնակցության նոր հնարավորությունները:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել