Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման մասին

Այսօր՝ հուլիսի 20-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է տալիս կառավարությունում:

Վարչապետը անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը:

«Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկություն էր հայտնել ինձ հետ քննարկել որոշ հարցեր: Ես նրան հրավիրել եմ կառավարական առանձնատուն: Մենք նստել ենք, սուրճ ենք խմել, զրուցել ենք: Նա փորձել է Արցախի հարցի վերաբերյալ  ինձ տեղեկություններ տալ, որոնք մտածել է, որ ինձ կարող են հայտնի չլինել: Դա շատ հետաքրքիր զրույց էր, բայց նշեմ, որ ինքը ինձ չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ հայտնի չէին:

Ներքաղաքական հարցերին անդրադարձ չի եղել»,-նշեց նա:

Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ ՈւՂԻՂ

Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ ՈւՂԻՂ

Gepostet von Iravaban.net am Freitag, 20. Juli 2018

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել