Կադրային հեղափոխություն լինելու է, բայց դա չի նշանակում, որ գերանդին վերցնելու ենք և հնձենք բոլորին. Փաշինյան

Այսօր՝ հուլիսի 20-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է տալիս կառավարությունում:

Վարչապետը անդրադարձավ պետական եկամուտների կոմիտեում վերջին շրջանում կատարված աղմկահարույց նշանակումներին:

«Հայաստանում շատ դժվար է գտնել կադրային նշանակումներ, որոնք նեգատիվ արձանագանք չեն առաջացնում: Կառավարությունը նշանակել է ՊԵԿ նախագահ և քաղաքականությունը, այդ թվում՝ միջին օղակներում վարում է ՊԵԿ նախագահը: Ես չեմ պատրաստվում առանձին դեպքերի հետևից գնալ, բայց ես չեմ պատրաստվում անարձանագանք թողնել այն բոլոր ահազանգերը, որոնք ստանում եմ, դրանք իմ ուշադրության կենտրոնում են:

Ես ՊԵԿ նախագահի հետ խոսակցություն ունեցել եմ այս թեմայով, և հույս ունեմ, որ այս խոսակցությունը իր հետ կբերի կոնկրետ արդյունքներ: Եթե արդյունքներ չբերի, այդ ժամանակ կհասնի իմ արձագանքելու ժամանակը: Մեզ համար շատ կարևոր է պետական համակարգերում ապահովել կայունություն: Ինչպես տեսաք, մենք ոստիկանությունում դրամատիկ, հեղափոխական կադրային փոփոխություններ չարեցինք: Մենք հարկային և մաքսային համակարգերում հեղափոխական փոփոխություններ չարեցինք, քննչականում նույնպես: Ինչո՞ւ, որպեսզի ապահովենք համակարգերի կայունությունը, վակում չառաջացնենք: Մեծ հաշվով՝ Հայաստանում կադրային հեղափոխություն տեղի չի ունեցել:

Կադրային հեղափոխություն լինելու է, բայց դա չի նշանակում, որ գերանդին վերցնելու ենք և հնձենք բոլորին»-նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ ՈւՂԻՂ

Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ ՈւՂԻՂ

Gepostet von Iravaban.net am Freitag, 20. Juli 2018

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել