Սփյուռքի նորանշանակ փոխնախարար Արամայիս Գրիգորյանի կենսագրությունը

Իրավաբան.net-ը ներկայացնում է սփյուռքի նորանշանակ փոխնախարար Արամայիս Գրիգորյանի կենսագրությունը:

Արամայիս Անդրանիկի Գրիգորյանը ծնվել է 1991թ.-ի հունիսի 20-ին Արտաշատ քաղաքում։

Կրթություն

1998-2008 թվականներին սովորել է Արտաշատի թիվ 3 միջնակարգ դպրոցում։

2008-2012 թվականներիին սովորել և ավարտել է Երևանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ֆինանսական ֆակուլտետի «Մաքսային Գործ» մասնագիտությունը որպես բակալավր։

2013թ.-ին սովորել է AACC հաշվապահական կենտրոնում և ստացել հավաստագիր։

2012-2014 թվականներին սովորել է Երևանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ֆինանսական ֆակուլտետի «Հարկային Վարչարարություն» մասնագիտությունը որպես մագիստրոս

2016թ.-ին սովորել է «Բեյսիք Այթի Սենթըր» կենտրոնում և ավարտելուն պես անցել նույն ընկերությունում աշխատանքի, որպես դասավանդող։

Աշխատանքային գործունեություն

2013թ. հունիս-նոյեմբեր ամիսներին ուսանողության ընթացքում աշխատել է «Սերվա Պլուս» ընկերությունում որպես հաշվետար։

2013-2015 թվականներին աշխատել է «ՎՏԲ – Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում որպես հաճախորդի մենեջեր։

2015-2016 թվականներին աշխատել է «ՎՏԲ – Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում որպես ֆինանսական վերլուծաբան։

2016-2017 թվականներին աշխատել է «Բեյսիք Այթի Սենթըր» ընկերությունում որպես վեբ ծրագրավորման դասավանդող

2017 թվականից մինչև 2018թ. հուլիսի 1-ը աշխատում էր Թումո Ստեղծարար Տեխնոլոգիաների Կենտրոնում որպես դասընթացավար

2018թ. հուլիսի 6-ին նշանակվել է ՀՀ սփյուռքի  նախարարի տեղակալ

Այլ տվյալներ

2015թ. մայիս «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ

2016թ. հոկտեմբերին ընտրվել է «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամ

Ամուսնացած չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել