Ազդարարի բարեխիղճ գործելու պարտականությունը

«Ազդարարման համակարգի մասին» ՀՀ Օրենքով կարգավորվում են ազդարարի բարեխիղճ գործելու պարտականությունը:

Ազդարարը գործում է բարեխղճորեն, եթե ազդարարելու պահին նա կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ ունի կասկածի ողջամիտ հիմքեր, նրա համոզմամբ տեղեկությունը ճշմարտացի է, և եթե նախքան ազդարարումը նա իր իրական հնարավորությունների սահմաններում միջոցներ է ձեռնարկել ստուգելու տեղեկության ճշտությունը և ամբողջականությունը:

Ազդարարը գործում է անբարեխղճորեն, եթե՝

  1. բացակայում են վերը նախատեսված բարեխղճորեն գործելու հատկանիշները, կամ
  2. ազդարարումը կատարվել է ապօրինի եղանակով, այդ թվում՝ հանցագործության կատարմամբ կամ մարդու սահմանադրական իրավունքների խախտմամբ ձեռք բերված տեղեկությունների հիման վրա, կամ
  3. իր կամ այլ անձի համար պահանջում կամ ստանում է որևէ առավելություն կամ
  4. այլ անձի վնաս պատճառելու նպատակով դիտավորությամբ հաղորդում է կեղծ տեղեկություններ:

Իրազեկման աղբյուրը՝ «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ Օրենք 13-րդ հոդված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել