«Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման համաձայանգիրը ստորագրվեց

Այսօր ստորագրվեց «Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տիրապետման և շահագործման մասին» ՀՀ կառավարության աջակցության համաձայնագիրը:
Փաստաթուղթը ստորագրվեց իմ և «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» (Fotowatio Renewable Ventures B.V) ընկերության տնօրեն Նիկոլա Ֆասքուելի կողմից:

Այս մասին հայտնում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

Մեր գործընկերներին մաղթել եմ ծրագրի իրականացման հաջող ընթացք և հույս հայտնել, որ առաջիկայում վերականգնվող էներգետիկայի ոլորտում հաջողություն արձանագրելու և հպարտանալու ևս մեկ առիթ կլինի:
«Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» ընկերության տնօրենը շնորհակալություն հայտնեց աջակցության և կառուցողական աշխատանքի համար: Նիկոլա Ֆասքուելը վերահաստատեց թափանցիկ գործընկերությունը շարունակելու պատրաստակամությունը և համոզմունք հայտնեց, որ ծրագրի իրականացման հետագա փուլերը ևս հաջողությամբ կընթանան:

Հիշեցնեմ, որ մրցույթի արդյունքում նվազագույն սակագնի առաջարկը ստացվել է Նիդերլանդներից «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» (Fotowatio Renewable Ventures B.V) և Իսպանիայից «ԷֆԷսԷլ Սոլար Էս.Էլ.» (FSL Solar S.L.) համաշխարհային առաջատար ընկերություններից կազմված կոնսորցիումի կողմից: Առաջարկվող սակագնի չափն է 0.0419 ԱՄՆ դոլար՝ առանց ԱԱՀ-ի (մոտ 20 դրամ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել