«Օդից փող» հեռուստահաղորդումն այլևս եթերում չէ․ Արայիկ Հարությունյան

Հայկական երկրորդ հեռուստաալիքով թողարկվող «Օդից փող» հեռուստահաղորդումն այլևս եթերում չէ։ Այս մասին կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երկու օր առաջ բողոքների հերթական տարափն էր այս հաղորդման վերաբերյալ: Մարդիկ պնդում էին, որ այս հաղորդման պատճառով հեռուստադիտողները մեծ պարտքեր են կուտակում, հաղորդման ձևաչափի պատճառով ստիպված են երկար ժամանակ սպասել միացման՝ այստեղից բխող բոլոր բացասական հետևանքներով:

Նախօրեին զրուցեցի Հ2 հեռուստաալիքի սեփականատեր Սամվել Մայրապետյանի հետ: Մայրապետյանը հայտնեց, որ թեև հաղորդումը հեռարձակելիս օրենք չի խախտվում, բայց քանի որ կան շատ բողոքներ, որոշում է կայացնում հանել հաղորդումը եթերից: Գովելի քայլ՝ սեփականատիրոջ կողմից»։

Фото Arayik Harutyunyan.
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել