Ռումինիայում ռազմական մարզական օդանավ է կործանվել

Հուլիսի 16-ին Ռումինիայի Բաեկու մարզում վթարի է ենթարկվել IAR-99 oim ռազմական օդանավը:

Այս մասին հայտնում է Antena 3 հեռուստաալիքը:

Երկրի ազգային պաշտպանության նախարար Միխայ Ֆիֆորի խոսքով՝  երկու օդաչուներին հաջողվել է կատապուլտվել, նրանց որոնում են: Մարզական թռիչքի ժամանակ օդանավն ընկել է ՌՕՈՒ 96 բազայից ոչ հեռու:

Նշված ռազմական օդանավն արտադրվում է Կրայովայի ավիագործարանում և ռումինացի ռազմական օդաչուների կողմից օգտագործվում է ուսումնական նպատակներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել