Վարչական իրավախախտումների ցանկ, որոնց վրա չի տարածվում «Մի շարք Վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքով սահմանված համաներումը

Իրավաբան.net-ը ներկայացնում է այն վարչական իրավախախտումների ցանկը, որոնց վրա չի տարածվում «Մի շարք Վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ Օրենքով սահմանված համաներումը:

  1. Առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը, ինչպես նաև օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված գունագծապատկերներն օգտագործելը (նմանեցնելը) (ՎԻՎ Օրենսգիրք հոդված 123.1-րդ, 2-րդ մաս)
  2. Առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը(ՎԻՎ Օրենսգիրք հոդված 123.5-րդ, 4-րդ մաս)
  3. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը(ՎԻՎ Օրենսգիրք հոդված 123.5-րդ, 4.1-րդ մաս)
  4. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երրորդ անգամ կատարելը(ՎԻՎ Օրենսգիրք հոդված 123.5-րդ, 4.2-րդ մաս)
  5. Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը(ՎԻՎ Օրենսգիրք հոդված 123.5-րդ, 5-րդ մաս)
  6. Դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշերը ուղևորափոխադրումների իրականացման երթուղին սպասարկելու ժամկետի ավարտից հետո չվերադարձնելը(ՎԻՎ Օրենսգիրք հոդված 123.5-րդ, 7-րդ մաս)
  7. Հայաստանի Հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումներ (բացառությամբ միջպետականի) իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սպասարկվող երթուղում սպիտակ հիմնագույնի հաշվառման համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը(ՎԻՎ Օրենսգիրք հոդված 123.5-րդ, 8-րդ մաս)
  8. Հայաստանի Հանրապետության տարածքում առանց սահմանված տեղում փակցված ներդիրի թեթև մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնելը(ՎԻՎ Օրենսգիրք հոդված 123.5-րդ, 9-րդ մաս)
  9. Դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշը այլ տրանսպորտային միջոցի վրա տեղադրելը(ՎԻՎ Օրենսգիրք հոդված 123.5-րդ, 10-րդ մաս)
  10. Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից դիտավորյալ չկատարելը(ՎԻՎ Օրենսգիրք հոդված 124-րդ, 31-րդ մաս)
  11. Նույն արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը(ՎԻՎ Օրենսգիրք հոդված 124-րդ, 32-րդ մաս)
  12. Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելը(ՎԻՎ Օրենսգիրք հոդված 129.2-րդ, 2-րդ մաս)
  13. Առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ներկայացնելու տրանսպորտային միջոցը հաշվառելը կամ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելը, եթե ԱՊՊԱ պայմանագրի ներկայացումը (ԱՊՊԱ պայմանագիր ունենալը) տրանսպորտային միջոցի հաշվառման (տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելու)` օրենսդրությամբ նախատեսված պարտադիր պայման է(ՎԻՎ Օրենսգիրք հոդված 129.2-րդ, 3-րդ մաս)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել