Արծվիկ Մինասյանը հանդիպել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչներին․ ակտիվ համագործակցություն կսկվի

Այսօր՝ հունիսի 11-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում բիզնեսի և տնտեսության թիրախային ոլորներում ենթադրամաշնորհ ստացած կոալիցիաների մասնակիցները հանդիպում են ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի և փոխնախարար Ալբերտ Բաբայանի հետ։

Հանդիպման նպատակը նախարարին, ծրագրի շրջանակում իրականացվող, «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» և «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրերի ներկայացումն է:

Նախարար Արծվիկ Մինասյանը կարևորեց ծրագիրն ու տարվող աշխատանքը՝ նշելով, որ համատեղ նոր գաղափարներ ու ծրագրեր կմշակեն։ «Մենք ամբողջ ծավալով պատրաստ ենք համագործակցության համար և ոչ միայն հանդիպմանը ներկա փոխնախարար Ալբերտ Բաբայանի, այլև մյուս փոխնախարարների ու ստորաբաժանումների հետ ակտիվ համագործակցություն կծավալվի»,-նշեց նա։

Նրա խոսքով, առաջիկայում վարչապետի կողմից նախարարությունում նոր նշանակումներ կարև՝ փոխնախարար մակարդակով և նախարարությունում շատ բարեփոխումներ են արվելու, որի գործընթացներում ցանկալի կլինի, որպեսզի ակտիվ մասնակցություն ունենա նաև հանրային սեկտորը։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայցրեց ծրագիրը՝ նշելով, որ հասարակական կազմակերպությունների կարողությունները զարգացվում են հանրային քաղաքականությունների մշակման, հանրային վերահսկողության իրականացման, կոալիցիաների կառուցման և կառուցողկան երկխոսության իրականացման ուղղություններով, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ կերպով համագործակցել կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ «Ծրագրի շրջանակներում ընտրված են 9 թիրախային ոլորտներում ընտրված  (արդարադատություն, մարդու իրավունքներ, հանրային ֆինանսների կառավարում, բիզնես, կրթություն, սոցիալական ոլորտ.  հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսություն, տնտեսություն, էներգետիկա) յուրաքանչյուր ծրագրի համար 25 միլիոն դրամի դրամաշնորհ է տրվել և ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում ևս 7,5 միլիոն դրամ կհատկացվի կոալիցիային՝ ավելի հզորանալու և ծրագիրը շարունակելու համար»,-նշեց Կարեն Զադոյանը։

«Բիզնեցի համար առաջնային տեղում այս նախարարության հետ համագործակցությունն է, որ լինի ամուր ու արդյունավետ։ Հիմա ունենք հնարավորություն։ Մեր հիմնական կետերից մեկը փոքր և միջին ձեռնարկությունների ռազամավորթյան մշակման աջակցությունն է, այստեղ կա և՛ բյուջե, և՛ փորձագիտական թիմ, որպեսզի կարողնանք այսօրվանից համագործակցության մոդելը ճիշտ մշակենք՝ երկխոսության միջոցով։Եկեք ճիշտ հիմքեր դնենք, որ օգտակար լինի և՛ նախարարության, և՛ հասարակական կազմակերպությունների համար ու տրամադրված ներուժն ու ֆինանսական միջոցները կարողանանք արդյունավետ օգտագործել»,-ասաց ԿԵՀ ծրագրի բիզնեսի և հարակից ոլորտների համակարգող, ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը։

Գրիշա Հովսեփյանը ԿԵՀ ծրագրի բիզնեսի ոլորտում հաղթած «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի ղեկավարն է։ Նա նշեց, որ ՓՄՁ ռազմավարության համար քաղաքական պատասխանատվություն կրում է հենց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը․ «Շատ լավ կլինի, որ դուք, որպես քաղաքական պատասխանատվություն կրող իսկապես լինեք, իսկ մենք պատրաստակամ ենք մեր դերն ունենալ ու համատեղ աշխատանքային կարգ մշակենք միասին, հասկանանք բոլոր ուղղություններն ու ավելի արդյունավետ աշխատենք»,-ասաց նա։

Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացայի ներկայացուցիչ Սաթիկ Բադեյանը ներկայացրեց, թե ինչ է սոցիալական ձեռնարկությունը․ «Այն նոր երևույթ է, ինչպես ամբողջ աշխարհում՝ Հայաստանում ևս, և վերջին մի քանի տարիներին է այն սկսել զարգանալ, սակայն շատ երկրներում ոլորտը մեծ թափով է զարգանում ու աջակցություն է ստանում պետությունից։ Այն դիտարկվում է որպես շատ լավ մեխանիզմ՝ կառավարաությանն օգնելու տնտեսական զարգացման և համայնքային ու սոցիալական խնդիրներ լուծելու համար»։

Նախարար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց այս գաղափարով ու նշեց, որ Հայաստանում այժմ հարկային բարեփոխումների շրջափուլ է և կարելի է ուսումնասիրել ոլորտն ու այն ներկայացնել հարկային քաղաքականության մեջ ներառելու համար։

Նա նաև առաջարկեց, 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին ընդգրկել բիզնես ծրագրերում։ Կարեն Զադոյանը նշեց, որ քննարկում կկազմակերպեն, իսկ եթե անհրաժեշտություն լինի, կարող են համաժողով կազմակերպել ՔՀԿ-ների և կառավարության մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում Արծվիկ Մինասյանը և Կարեն Զադոյանը նաև անդրադարձան հակակոռուպցիոն պայքարին՝ կարևորելով ՔՀԿ – Կառավարություն համագործակցությունը։ Նախարարի խոսքով, նախարարությունում որոշ այժմ գաղափարներ կան, որոնք պետք է վերածվեն հայեցակարգային ծրագրի։

«Կոռուպցիայի դեմ պայքարը երկար տարիներ է, և մենք հաճախ ջանքեր են գործադրել կոռուպցիոն պահանջարկի վրա ազդեցություն ունենալով՝ քրեական պատասխանատվությունը ուժեղացնելով, հայտարարագրման համակարգերը հզորացնելով, որոնք վերաբերում են պաշտոնատար անձանց, կամ այն անձանց, ովքեր որոշակի լիազորություններ ունեն այս կամ այն որոշումը կայացնելու կամ ազդեցություն ունենալու մասով։ Սա, անշուշտ, լավ է, և անհրաժեշտ է, որքան հնարավոր է զարգացնել այս համակարգերը։ Հատկապես խոշոչ կորպորացիաները կամ կազմակերպությունները պետք է ավելի շատ թափանցիկ լինեն և ավելի շատ հակակոռուպցիոն համապատասխանության սխեմաներ գործադրեն ու հրապարակեն, ինչպես օրինակ՝ Համաշխարհային բանկի գնումների գործընթացի հակակոռուպցիոն սխեմաներն են և այլն»,-ասաց Արծվիկ Մինասյան։

Կարեն Զադոյանը կարևորեց Հայաստանի Հանարապետությունում հակակոռուպցիոն համապատասխանատվության ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը` նշելով, որ այն հանդիսանում է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից ՀՀ կառավարության ներկայացրած առաջարկություններից և պատրաստակամ են այս կառուցակարգի ներդրման հարցում  համագործակցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ալիսա Չիլինգարյան 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել