Ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները պատժվում են օրենքով

Քրեական օրենսգրքի 23-րդ գլուխը սահմանում է հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների տեսակները և դրանց կատարման համար նախատեսված պատժաչափերը:

Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով:

Վերը նշված արարքները, որոնք կատարվել են՝
1. հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով,
2. բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3. պաշտոնեական դիրքն օգտագործելով,
4. կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել