Դատախազության աշխատակազմից 25 մեքենա հետ կվերցվի

Կառավարությունը վաղը՝ հուլիսի 10-ի նիստին որոշում կընդունի «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված տրանսպորտային միջոցները՝ թվով 25 ավտոմեքենա, հետ վերցնել և ամրացնել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ համաձայն հավելվածի՝ հետագայում օտարելու նպատակով:

Նշենք, որ մեքենաների գինը միասին կազմում է 15 միլիոն 893 հազար դրամ։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «ՀՀ դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հետ համատեղ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է ապահովի որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

Նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում պետք է ապահովվի ավտոմեքենաների` ՀՀօրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը` դրա հետ կապված ծախսերն իրականացնելով ՀՀ դատախազությանը հատկացված պետական բյուջեի միջոցների հաշվին:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվող տրանսպորտային միջոցների ցանկին ծանոթացեք ստորև։

 

NN
ը/կ
Պետական համարանիշը Մեքենայի տվյալները
Մակնիշը Նույնացման համարը

Թողարկ-ման

տարեթիվը

Սկզբնա-կան արժեք Վերագնա-հատված արժեք
1 041 GG 01 Գազ 3102 93292 1999 2808333 744000
2 046 GG 01 Գազ-31105-120 X9631105061326152 2006 4123000 930000
3 047 GG 01 Գազ 3110 XTH311000Y0993413 2000 2150000 1200000
4 049 GG 01 Գազ-31105-120 X9631105051296709 2005 2777778 811000
5 051 GG 01 Գազ-3102 76484 1998 5570105 634000
6 053 GG 01 ԳԱԶ-31105-120 X9631105061324964 2006 4123000 1014000
7 054 GG 01 ԳԱԶ-31105-120 X9631105061327849 2006 4123000 845000
8 056 GG 01 Գազ-3110 XTH311000Y0904431 2000 3230000 761000
9 057 GG 01 Գազ-3102 75850 1998 5570054 676000
10 059 GG 01 Գազ-3102

Թափքի համարը

0093151

1999 412500 575000
11 061 GG 01 Գազ-31105-120 X9631105061324942 2006 4123000 1183000
12 062 GG 01 Վազ 21214-120-20 XTA21214061811382 2006 3680000 1461000
13 063 GG 01 Գազ-3102 XTH310200X0089552 1999 2704166 913000
14 064 GG 01 Գազ-31029 XTH310290S0399916 1996 1129456 803000
15 071 GG 01 Գազ 3110 XTH311000W0159064 1998 3423500 296000
16 080 GG 01 Վազ-2107 XTA210700J0429782 1988 1965000 50000
17 081 GG 01 Գազ 31105-120 XTH31105041238703 2004 2070834 0
18 086 GG 01 Գազ-3110 XTH311000Y0929739 2000 2700000 0
19 087 GG 01 Գազ-3110 XTH311000X0222792 1999 5954800 0
20 205 GG 01 Վազ 21214-120-20 XTA21214061811001 2006 3680000 1168000
21 213 GG 01 Գազ 31105-120 X9631105061327972 2006 4123000 50000
22 214 GG 01 Գազ-31105-120 X9631105061324937 2006 4123000 1268000
23 215 GG 01 Վազ 21065 XTA210650X4190923 1999 1443800 511000
24 081 ՏՕ 01 Վազ-21074 XTA21074021592006 2002 2051000 0
25 198 ՏՕ 01 Գազ 24-11

Թափքի համարը

1407368

1991 82800 0
78142126 15893000

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել