Սպանություն Գեղարքունիքում. Երկու անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գեղամավան գյուղի բնակիչ, 1962 թ. ծնված Հ.Զաքարյանի սպանության դեպքի առթիվ, հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից:

2018 թ. հուլիսի 8-ին «Սևանի բժշկական կենտրոն» ՊՓԲԸ-ից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ որովայնի, կրծքավանդակի բազմակի կտրած-ծակած թափանցող վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ, 1962 թ. ծնված Հուսիկ Զաքարյանը, ով բժշկական կենտրոնում՝ նույն օրը՝ ժամը 21։55-ին, մահացել է:

ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հ.Զաքարյանի սպանության դեպքի առթիվ, և ձեռնարկվել մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ տուժողի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ 2018 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում՝ կենցաղային հարցերի շուրջ համագյուղացիների միջև առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ Հ.Զաքարյանին, դանակի գործադրմամբ, պատճառվել են նշված վնասվածքները։

Քրեական գործով երկու անձ ձերբակալվել է, քննություն է տարվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել