Վարչապետին Դիլիջանում ներկայացրել են Կենտրոնական բանկի կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ

ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության անդամներին են ներկայացվել Կենտրոնական Բանկի կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ, տնտեսական աճի կանխատեսման, դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունների, ինչպես նաև ֆինանսական կայունության հեռանկարների, հարկային բարեփոխումների և դրանց մակրոտնտեսական հետևանքների, պետական կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ։
Այնուհետև վարչապետը շրջայց է կատարել ուսումնահետազոտական կենտրոնում՝ ծանոթացել այստեղ ստեղծված աշխատանքային պայմաններին և կենտրոնի գործունեությանը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել