Արմեն Գրիգորյանը հանդիպել է Պյոտր Սվիտալսկիի հետ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գրում է.

«Այսօր ԱԽ գրասենյակում աշխատանքային հանդիպում ունեցա Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ:

Ողջունելով դեսպան Սվիտալսկիին` նշեցի, որ հիմնվելով ՀՀ – ԵՄ փոխգործակցության հարուստ փորձի և գործընկերային հարաբերությունների վրա, մենք պատրաստ ենք շարունակաբար ամրապնդել համագործակցությունը Եվրոպական Միության հետ, ինչպես քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության կայացման, այնպես էլ կոռուպցիայի դեմ պայքարի, փորձի փոխանակման և կիբեռանվտանգության ոլորտներում:

Դեսպան Սվիտալսկին իր հերթին ընդգծեց, որ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանին սպասվող բարեփոխումների շրջանակներում, ընդլայնել համագործակցությունն ու երկխոսության նոր հարթակներ ստեղծել:

Դեսպան Սվիտալսկին նաև մտահոգություն հայտնեց սահմանային լարվածության առնչությամբ. համակարծիք էինք, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք: Միաժամանակ դեսպանը նշեց, որ կիսում է իմ մտահոգությունը կապված Ադրբեջանի իշխանությունների պատերազմական հռետորաբանության ու ատելության խոսքի խրախուսման հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,-գրում է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել