ԱԱԾ տնօրենը՝ Տարոն Մարգարյանի տանը խուզարկություններ կատարելու մասին

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության այսօրվա նիստից առաջա անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տանը խուզարկությունների կատարման մասին լուրերին։

Նա հայտնեց, որ Տարոն Մարգարյանը դեռևս չի հրավիրվել հարցաքննության, իսկ նրա տանը խուզարկություններ չեն կատարվել:

Լրագրողի հարցին, թե հնարավոր է արդյոք, որ քաղաքապետը դուրս է եկել երկրից, ԱԱԾ տնօրենը հավաստիացրեց, որ Տարոն Մարգարյանը Հայաստանում է. «Բայց, թե որտեղ է գտնվում այս պահին, չգիտեմ»:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել եւ հափշտակվել է: Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ») եւ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել