Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության է կանչվել որպես վկա․ ՀՔԾ պետ

Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչելու մասին ծանուցագիրն ուղարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին կառավարության նիստից առաջ լրագորղների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

«Ռոբերտ Քոչարյանն այս պահին հարցաքննության է կանչվել որպես վկա»,-ասաց ՀՔԾ պետը։

Սասուն Խաչատրյանը նշեց, որ չի կարող ողջ ծավալով բացահայտել գործողությունների հետագա պլանը։ Նա նաև նշեց, որ հրավիրվելու են հարցաքննության բոլոր այն անձիք, ովքեր կարող են որևէ տվյալ հայտնել Մարտի 1-ի գործի հետ կապված։ «Որևէ կաշկանդվածություն՝ կապված անունների հետ, զբաղեցրած պաշտոնների հետ՝ չկա և հուսով եմ դուք արդեն իսկ համոզվել եք դրանում»,-ասաց Խաչատրյանը։

ՀՔԾ պետը նոև մտավախություն չունի իր և իր ընտանիքի անդամների անվտանգության հետ կապված։

«Եթե ամբողջ թիմը ազնիվ է և թիմն աշխատում է կոռուպցիան արմատախիլ անելու, հանցագործությունները բացահայտելու ուղությամբ, ապա այդ թիմի մի անդամին շարքից հանելը որևէ էֆեկտի չիկարող հանգեցնել, դա իմ համոզմունքն է և կարծում եմ դա այդպես է»,-ասաց Սասուն Խաչատրյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել