Նոր փոփոխություններ տարկետման հետ կապված. Դավիթ Տոնոյանի ներկայացրած նախագիծը ընդունվեց

Կառավարությունը ընդունեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ներկայացրած կառավարության որոշման նախագիծը, որով պարտադիր զինվորական ծառայությունից ազատման իրավունք  է վերապահվում զորակոչի ենթակա այն քաղաքացուն, ով ընտանիքի միակ արու զավակն է և ունի ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, ինչպես նաև նախատեվում է ազատման իրավունքի վերաբերյալ եզրակացության տրամադրման ընթացակարգը:

Բացի այդ, ՀՀ կառավարության որոշմամբ մեկ անգամ տարկետում ստանալու իրավունք է վերապահում այն անձանց, ովքեր մինչև 19 տարեկանը լրանալը ստացել են օրենքով սահմանված տարկետում՝ հանրակրթական կամ առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորելու համար, սակայն նշված տարիքը լրանալու օրվա դրությամբ դեռևս չեն ավարտել ուսումնառությունը:

Նախարարի խոսքով՝ օրենքի ընդունումը կապահովի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում տարկետումների կամ ազատումների տրման գործընթացի պատշաճ կազմակերպումը և իրականացումը, իրավակարգավորումների ամբողջականացումը, ինչպես նաև կնպաստի զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել