Պետական պահպանություն պարտադիր կտրամադրվի նաև վարչապետի թեկնածուին

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում նոր փոփոխություններ են կատարվել, որը ուժի մեջ է մտել ապրիլի 9-ին:

Ինչպես գիտենք, օրենքի 5-րդ հոդվածը սահմանում էր, որ պետական պահպանություն տրամադրվում է՝

1) Հանրապետության նախագահին.

2) վարչապետին.

3) Ազգային ժողովի նախագահին:

Այս շարqում ավելացել է նաև վարչապետի թեկնածուն, ով նույնպես այսուհետ պարտադիր պետական պահպանություն կստանա:

Հանրապետության նախագահը, վարչապետը և Ազգային ժողովի նախագահը՝ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում իրավունք չունեին հրաժարվել պետական պահպանությունից:

Օրենում կատարված նոր փոփոխություններով՝ պետական պահպանությունից իրավասու չէ հրաժարվել նաև  վարչապետի թեկնածուն՝ մինչև վարչապետ նշանակելու հարցի լուծումը:

Այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել, որի կարգը նախկինում սահմանում էր ՀՀ նախագահը: Այս դրույթը նույնպես փոփոխության է ենթարկվել: Այժմ այլ պետական պաշտոնյաներին պետական պահպանություն կարող է տրամադրվել միայն վարչապետի որոշմամբ և կարող է իրականացվել վարչապետի սահմանած իրավասու պետական մարմնի կողմից:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել