Հետախուզվողին հայտնաբերել են Մոսկովյան փողոցում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 29-ին, ժամը 10.40-ին, Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 3 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Արամ Մ.-ն:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Նշենք, որ Արամ Մ.-ն հունիսի 14-ից ՌԴ Կրասնոդարի Երկրամասի Սոչի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել