Սոցապ ծառայության պետ Արման Բոշյանի կենսագրությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 15-ի որոշման համաձայն Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ է նշանակվել Արման Բոշյանը:

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը:

Արման Բոշյանը ծնվել է 1986 թ-ին, Ռուսաստանի Դաշնության Տագանրոգ քաղաքում:

Կրթություն

2003թ. ավարտել է Ուկրաինայի Հանրապետության Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլի շրջանի Չկալովի միջնակարգ դպրոցը։

2007-2009թթ. սովորել է քաղաք Աբովյանի Պետական էներգետիկական քոլեջը հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտացմամբ։

2009-2014թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում Կապի ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ։ Ստացել է բակալավրի աստիճան։

Աշխատանքային գործունեություն

2007-2008թթ. աշխատել է «Հայփոստ» ՓԲԸ-ում որպես փոստուղեկցորդ։ 

2008-2010թթ. եղել է «Հայփոստ» ՓԲԸ-ի ք. Բյուրեղավանի փոստային բաժանմունքի պետ։

2012-2016թթ. աշխատել է «Գասպրինտ» ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ:

2014-2015թթ. աշխատել է «Քաղաքացիական պայմանագիր», վերադարձի հիմնադրամում հաշվապահ։

2017-2018թթ. աշխատել է Հայ օգնության ֆոնդում  որպես գրասենյակի կառավարիչ։

Լեզուների իմացություն

 Ռուսերեն, անգլերեն

Կուսակցական պատկանելություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է։

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել