Արտակ Զեյնալյանի հրամաններով՝ քրեակատարողական հիմնարկների պետերը ազատվել են և ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվել

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնում է, որ այսօր  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Սերոբ Ռազմիկի Հարությունյանը իր 298-Ա հրամանով ազատվել է քրեակատարողական ծառայությունից և  300-Ա հրամանով նույն հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է նույն հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Էդուարդ Մյասնիկի Գրիգորյանին:

Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Տիգրան Նավասարդյանն իր 299-Ա հրամանով ազատվել է քրեակատարողական ծառայությունից և 301-Ա հրամանով նույն հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է նույն հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Խաչիկ Սիմոնի Հարությունյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել