Ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Հանրապետության փողոցի պանդոկներից մեկի մոտ վիճաբանողները զենքերով են

Հունիսի 28-ին` ժամը 3.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Հանրապետության փողոցի պանդոկներից մեկի մոտ վիճաբանողները զենքերով են, և այդ վիճակը այնտեղ մշտական է, ինչը խանգարում է իրենց հանգիստը:
Ժամը 3.45-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի և ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնական պահպանության բաժնի ծառայողները, վիճաբանություն կատարելու կասկածանքով Հանրապետության փողոցից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սարգիս Վ.-ին, 1986 թ. ծնված Հենրիկ Ա.-ին և հրավիրել 1993 թ. ծնված Սիմոն Գ.-ին: Պարզվել է, որ նրանք նշված վայրում վիճաբանել են իրար հետ, իսկ Հենրիկ Ա.-ի մոտից հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի նմանվող գազային ատրճանակ՝ լիցքավորված 2 փամփուշտով, հայտնում են ոստիկանությունից:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել