Դատապարտյալի պատկանող ո՞ր գույքը չի կարող բռնագրավվել

Բռնագրավում չի կարող տարածվել դատապարտյալին պատկանող հետևյալ գույքի վրա.

1)գործածության մեջ գտնվող տնային օգտագործման առարկաների, հագուստեղենի, կոշկեղենի, սպիտակեղենի, անկողնային և մանկական պարագաների, բացառությամբ պերճանքի առարկաների և այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.

2)դատապարտյալի մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաների, ձեռնարկների ու գրքերի, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտյալը դատարանի դատավճռով զրկված է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, և այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.

3)այն անձանց ընտանի կենդանիների (2 միավոր), ընտանի թռչունների (10 միավոր), անասնակերի, հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուի, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է.

4)աննշան արժեք ունեցող և մինչև 5.000 դրամ արժողությամբ այլ գույքի, եթե դրանք մեկ միասնական խմբաքանակ չեն կազմում.

5) հաշմանդամների համար նախատեսված հատուկ փոխադրամիջոցների:

Իրազեկման աղբյուրը՝  ՀՀ քրեակատարողական օրենսգիրք

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել