Նիկոլ Փաշինյանի նոր խորհրդականը հայտնի փաստաբան է

Վարչապետի խորհրդական նշանակված Նիկոլայ Բաղդասարյանը հայտնի փաստաբան է: Փաստաբանական պալատի իր էջում նա գրում է.

«Հանդիսանում եմ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ: «Արնի լեգալ էյդ» փաստաբանական գրասենյակի նախագահ: «Արդարադատության մատչելիությունը» ԵՄ ծրագրի փորձագետ:Մասնակցել եմ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում և առաջինն եմ հաղթել գործը ընդդեմ ՀՀ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում: Մասնակցել եմ ՀՀ Սահմանադրական դատարանում և հաղթել եմ գործը` լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ: Մասնակցել եմ քրեական և քաղաքացիական գործերով ՌԴ, Վրաստանում և Ուկրաինայում: Մասնակցել եմ ՀՀ բոլոր ատյանի դատարններում` քրեական, քաղաքացիակն և վարչական գործերով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել