Ժաննա Գալստյանը սեռական բնույթի բառերով սկսել է հայհոյել ինձ ու ստացել է նույնպիսի պատասխան․ պատգամավոր Հայկ Խանումյան

Արցախի Ազգային ժողովի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նշում է, թե այսօրվա՝ հունիսի 28-ին կայացած լիագումար նիստի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ իր և պատգամավորի միջև տեղի ունեցած վեճին սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել:

«Այսօր՝ հունիսի 28-ին Արցախի Ազգային ժողովի հերթական լիագումար նիստում միջադեպ է տեղի ունեցել, այդ թվում՝ իմ մասնակցությամբ: Եվ ես կուզեի խոսել այդ միջադեպի մասին։ Այսօր քննարկվում էր 2017թ.-ի բյուջեի կատարողականը: Ես ներկայացրել եմ «Վերածնունդ» խմբակցության տեսակետը: Խմբակցությունը, ես դեմ եմ քվեարկել կատարողականին և շատ նորմալ է, որ բյուջեի կատարողականին դեմ քվեարկած ուժը խոսում է նախագահի հրաժարականի մասին, որովհետև նա այդ կառավարության ղեկավարն է, բյուջեի կատարողականի անմիջական պատասխանատուն է: Սակայն սա վրդովմունք է առաջացրել ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյանի մոտ, որը սկսել է սեռական բնույթի բառերով սկսել է հայհոյել ինձ ու ստացել է նույնպիսի պատասխան։ Ես ներողությունս եմ հայցում ԱԺ նիստերի դահլիճում գտնվող ներկաներից՝ պատգամավորներից, լրագրողներից, ԱԺ աշխատակազմից, կառավարության անդամներից, բայց ևս մեկ անգամ նշում եմ, որ Ժաննա Գալստյանի նման վերաբերմունքն առաջին անգամ չէ, իր մոտ դա սովորություն է»- տեսանյութում նշել է Հայկ Խանումյանը:

2018թ. հունիսի 28-ին ԱԺ-ի նիստում տեղի ունեցած միջադեպի մասին

Gepostet von Hayk Khanumyan am Donnerstag, 28. Juni 2018

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել